News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է, ներդրողները շարունակում են հետեւել նորություններին ԱՄՆ տնտեսության խթանման շուրջ, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում ընկել է 0.36 տոկոսով կամ 6.85 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1904.9 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.43 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց 24.593 դոլար:

Երեքշաբթի ձուլակտորների գներն ընկնում են, ընդ որում ներդրողները նախընտրում են հրաժարվել  ակտիվ առեւտրից` զգուշանալով ԱՄՆ խթանման նոր փաթեթի շուրջ համաձայնության գալու վերջնաժամկետի նախաշեմին եւ գալիք նախագահական ընտրություններից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ