News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Zoom-ը, Tesla-ն, ինչպես նաեւ Instagram սոցցանցն ու YouTube տեսահոսթինգը մտել են 2020 թվականի աշխարհի 100 ամենաթանկարժեք ապրանքանիշների վարկանիշի մեջ, հետեւում է Interbrand Corp ընկերության աշխարհի 100 ամենաթանկարժեք ապրանքանիշների ամենամյա վարկանիշից, փոխանցում է «Փրայմը»։

«Ինչպես եւ սպասվում էր, սոցցանցերը եւ հաղորդակցային ապրանքանիշները վերջին 12 ամիսներին լավ արդյունքներ են գրանցել․ Instagram-ը (19-րդ տեղը՝ 26 մլրդ դոլար արժեքով), YouTube-ը (30-րդ տեղը՝ 17,3 մլրդ դոլար արժեքով) եւ Zoom-ը (100-րդ տեղը՝ 4,5 մլրդ դոլար արժեքով) առաջին անգամ մտել են վարկանիշի մեջ»,- նշում են ընկերությունից։ Ընդ որում՝ նշվում է, որ Tesla-ն վարկանիշի մեջ է մտել երկրորդ անգամ՝ վերջին անգամ վարկանիշում է եղել 2017 թվականին։ Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող ապրանքանիշը ընթացիկ տարում զբաղեցրել է 40-րդ տեղը՝ 12,785 մլրդ դոլար արժեքով։

Դրանից բացի, անցյալ տարվա համեմատ փոփոխություններ են կատարվել վարկանիշի առաջատարների առաջին հնգյակում։ Այսպես՝ առաջին տեղում է շարունակում մնալ Apple-ը՝ ապրանքանիշի արժեքը մեկ տարում աճել է 38 տոկոսով եւ հասել մինչեւ 323 մլրդ դոլարի։ Երրորդ տեղից երկրորդ է տեղափոխվել Amazon-ը՝ ապրանքանիշի արժեքը մեկ տարում աճել է 60 տոկոսով, մինչեւ 200,67 մլրդ դոլար, իսկ Microsoft ապրանքանիշը հինգերորդ տեղից բարձրացել է երրորդ տեղ՝ իր արժեքը մեկ տարում մեծացնելով 53 տոկոսով, մինչեւ 166 մլրդ դոլար։ Արդյունքում Google ընկերությունը երկրորդ տեղից իջել է չորրորդ՝ արժեքը նվազել է 1 տոկոսով եւ կազմել 165,44 մլրդ դոլար։ «2012 թվականից ի վեր առաջին անգամ Google-ը դուրս է մնացել առաջատարների եռյակից»,- նշում են ընկերությունից։

Դրանից բացի, հարավկորեական Samsung Electronics ապրանքանիշը վարկանիշի պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է հինգերորդ տեղում՝ մեկ տարում ընկերության արժեքն աճել է 2 տոկոսով՝ հասնելով 62,3 մլրդ դոլարի։ 2000 թվականին, երբ վարկանիշը նոր էին սկսում կազմել, Samsung Electronics-ը 43-րդ տեղում էր, իսկ 2017 թվականից զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը։

Interbrand ընկերությունը ստեղծվել է 1974 թվականին եւ մասնագիտացած է ապրանքանիշների քոնսալթինգի ուղղությամբ։ Ընկերությունների ապրանքանիշների գնահատումը Interbrand-ը կատարում է սեփական մեթոդով։ Մասնավորապես՝ ընկերությունը գնահատում է կոնկրետ ապրանքանիշի թողարկված արտադրանքի կամ ծառայությունների ֆինանսական ցուցանիշները, ապրանքանիշի դերը գնման մասին որոշումներ ընդունելիս, ինչպես նաեւ ապրանքանիշի մրցունակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ