News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում: Հավաքվածներին մեջ են նաեւ ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք, որոնց մեծամասնության ամուսիններն այս օրերին առաջնագծում են։

Նրանք միջազգային կազմակերպությունից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նրանցից երեքին ԵՄ պատվիրակությունից ներս հրավիրեցին՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:

Ցուցարարները ընթերցեցին իրենց նամակն ու ուղերձը. «Նամակի հիմնական ուղերձն այն է, որ հրատապ է Արցախի անկախության միջազգային ճանաչումը՝ հաշվի առնելով, որ կանգնած ենք հումանիտար աղետի առջեւ, եւ դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք որպես փաստարկ բերում են այն, որ Արցախը ճանաչված չէ եւ դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում երեխաներ, կանայք եւ հիմա դրված է իրենց պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգը: հետեւաբար հրատապ կարգով պետք է ճանաչել Արցախի անկախությունը:

Թող այլեւս մեզ չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար: Մենք այսօր ոչ թե կանգնած ենք մտահոգություններ լսելու համար, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու, թե ինչ է կատարվում, եւ ինչ են նրանք պարտավոր անել:

Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցների կոչերը սահմանափակվում է միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, գնացեք այլ երկրում մտահոգվեք:

Մինչ դուք կմտահոգվեք, սիրուն բառերով կշարադրեք ձեր միտքը, Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում: Ուստի մեր միակ պահանջն է՝ ճանաչել Արցախը հանուն փրկության: Պետք է փրկել էթնիկ ժողովրդին ու նրա մշակույթը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ