News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեղմեք ձեր ատամները, կծեք ձեր լեզուները. բացեք ականջները՝ մարդկանց հոգսը լսելու համար եւ փակեք այդ նույն խեցիները չարության ու ստի հանդեպ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիթն օգտագործեք նրա ծակերից ունենալու, այլ ոչ թե ձեզ չվերաբերող գործերի մեջ այն խցկելու համար։

Դառնությունից քարացած սրտերը փափկեցրեք, որ թթվածնով ոռոգեք երկիրը՝ վերադարձնելով կյանքի։

Ձեր սրտի սպիացած խորշերն հատեք, իսկ մնացածների մեջ միջնապատ դրեք, որ տեղ ունենաք մարդկային ապաստարան տալու հոգսաշատներին։

Շնչեք խնայողաբար՝ թթվածին թողնելով այլոց։

Լյարդում վնասազերծեք ձեր ողջ թարախն ու մաղձը, որ չթունավորեք ձեզ եւ ձեր շրջապատը։

Ստամոքսներդ կարեք, որ քչով հագենաք՝ քարից թափուկ որեւէ բանով։

Բավարարվեք մի ձեռք ու ոտքով, քանզի վերջույթների մյուս թայը պիտի փոխանցեք դրանց կարիքն ունեցողներին։

Ու սովորեք այսօրվանից մի ոտքի վրա սեփական հողին ավելի ամուր կանգնել, քան նախկինում՝ երկու։

Գուցը այսքանից հետո ուղեղները սկսի աշխատել, եւ ազգովի ապացուցենք, որ արժանի ենք պետություն ունենալուն եւ այդ պետության խաչը արժանավորների ուսերին դնելուն։

...Շնորհակալ ենք, տղերք»:

#StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #DontBeBlind #ArtsakhStrong

Սեղմեք ատամներդ, կծեք ձեր լեզուները։ Բացեք ականջները՝ մարդկանց հոգսը լսելու համար եւ փակեք այդ նույն խեցիները չարության...

Опубликовано Armen Ashotyan Вторник, 20 октября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ