News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից։ Շարունակվող պատերազմը հերթական անգամ հայ մարտիկին ուղղորդեց անձնազոհության ու առանձնահատուկ խիզախության։ Հայ զինվորն ու սպան հակառակորդի հետ անհավասար մարտերում կարողացան իրենց ինքնությանը հավատարիմ մնալ ու զինծառայողի սուրբ առաքելությունն իրականացնել պատվով ու արիությամբ։ Հակառակորդի հետ մարտերի ընթացքում առանձնահատուկ սխրանքներով աչքի ընկած զինծառայողները Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով արժանացել են պետական պարգեւների, իսկ Պաշտպանության նախարարի հրամանով արտահերթ ստացել են զինվորական կոչումներ։

Կորյուն Սողոմոնյանի անմիջական ղեկավարությամբ հետախուզական ստորաբաժանումը կարողացել է ներթափանցել հակառակորդի թիկունք, ոչնչացնել հակառակորդին եւ իրականացնել այլ մարտական խնդիրներ։

«Կոնկրետ խնդիր էր դրված, որ այդ դիրքը պետք է վերցնեինք։ Մեր անձնակազմը միահամուռ ուժերով, բոլորն իրենց գործն իմանալով, գնացել ու մտել ենք դիրք։ Խնդիրը կատարել ենք բարձր տրամադրությամբ»,- պատմում են զինծառայողները;

Զինծառայողները խոստովանում են, որ սկզբում անսովոր էր, կային որոշակի բարդություններ, այժմ իրավիճակին լիովին տիրապետում են ու պատրաստ են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հակահարձակողական բնույթի մարտական առաջադրանքներն իրականացնել անհրաժեշտ մակարդակով։

Առիթն օգտագործելով, բանակային համեստ ու լուրջ կեցվածքը մի կողմ թողնելով, զինծառայողները ջերմ բարեմաղթանքներ են ուղղել իրենց հարազատներին ու ամբողջ ազգին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ