News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:

Հանրապետության նախագահի աշխատակազմը, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ նախագահական նստավայրում բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ «Բրեմենյան երաժիշտները»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն այս նախաձեռնությունը հոգեբանական աջակցության տեսանկյունից կարեւոր է համարել դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար:

«Այս օրերին շատ կարեւոր է արցախցի երեխաներին հոգեբանական թիկունք լինելը, քանի որ երեխաները հասարակության ամենախոցելի մասն են, նրանց հուշերում դեռ շատ կմնա այն մղձավանջը, որն ապրեցին: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավորը այս երեխաների համար»,- նշել է Ղազանչյանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն եւ ավելացրել, որ Հայաստանի բոլոր թատրոնների դռները բաց կլինեն արցախցի երեխաների առջեւ:

Նա տեղեկացրել է, որ դեռ ամռանը, նախագահ Արմեն Սարգսյանի հետ թատրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սարգսյանի կողմից առաջարկ էր հնչել ներկայացումներ կազմակերպել նախագահական նստավայրի տարածքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետեւանքով թատրոնների եւ մշակույթի մյուս օջախների գործունեության սահմանափակումները:

«Երբ նախագահն առաջարկն արեց, դեռ պատերազմ չկար, խաղաղ էր: Պատերազմական այս օրերին որոշեցինք Արցախի մեր փոքրիկների համար հենց նախագահական նստավայրում ներկայացումը բեմադրել»,-ասել է Հ. Ղազանչյանը: Նա հույս է հայտնել, որ իրենց դերասաններին հաջողվել է դրական տպավորություններ փոխանցել փոքրիկ հանդիսատեսներին:

Ներկայացումից հետո երեխաներին նաեւ նվերներ են փոխանցվել Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ. Ս. Հասրաթյան
Իմ խորին համոզմամբ մենք չենք արել ամենապարզագույնը՝ չենք հարգել ինքներս մեզ ու այն ամենը, ինչին այս տարիների…
Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր. Աշոտ Մելքոնյան
Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ...
Արա Այվազյանը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է պատերազմի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք եւ արդար իրացումը…
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 27.11.2020
Ի՞նչ են մտածում ռուսաստանցիները ղարաբաղյան հակամարտության մասին
Այն հարցվածները, որոնք կարծում են, որ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, ասում են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախկինի պես անկայուն է...
Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից
Ո՞նց եք մտածում թիկունքիդ թշնամին է, դու ու ընտանիքդ էստեղ հանգի՞ստ ես․․․