News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսական С-400 համակարգի փորձարկումը տագնապալի հանգրվան է Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի հետ Անկարայի հարաբերությունների անշեղորեն վատթարացման հարցում` մեծացնելով հավանականությունը, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» օրենքի համաձայն, գրում է The National Interest-ը:

Թուրքիայի կողմից իրականացված փորձարկումները հաջորդեցին չհաստատված հաղորդագրություններին այն մասին, որ Թուրքիան С-400-ներ է օգտագործել հունական F-16-ին հետապնդելու համար: Անցյալ տարի, չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ խնդրանքներին, Թուրքիան ակտիվացրեց С-400-ները եւ նախնական փորձարկումներ անցկացրեց: Մարտական կրակի վերջին փորձարկումը ցույց է տալիս, որ Թուրքիան մտադիր չէ թաքցնել С-400-ները, չնայած Վաշինգտոնի կամ Բրյուսելի առարկություններին:

Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերումն ու ակտիվացումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Նախ, դրանք իրենցից ներկայացնում են դեպի Ռուսաստան Թուրքիայի շեղման շոշափելի դրսեւորում՝ վերջին տարիների ամենաէական աշխարհառազմավարական իրադարձություններից մեկը: Այս տեղաշարժը հատկապես խնդրահարույց է` հաշվի առնելով Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում Մոսկվայի գործողությունները, որոնք սպառնում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական շահերին: Թուրքիայի տեղաշարժը մտահոգություն է առաջացնում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակի, ինչպես նաեւ՝ ռազմավարական դիրքորոշման պատճառով:

Թուրքիայի կողմից С-400-ների օգտագործումը նույնպես մտահոգիչ է՝ հաշվի առնելով F-35 կործանիչներին հետեւելու համակարգի հնարավորությունը: Անկարայի հավաստիացումները, որ նման տեղեկատվությունը չի հասնի Մոսկվա, համոզիչ չեն: С-400-ի եւ F-35-ի համատեղ տեղակայումը, ամենայն հավանականությամբ, Մոսկվային թույլ կտա ստանալ արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք օգտակար են ամերիկացիների եւ նրանց դաշնակիցների կողմից ղեկավարվող F-35-ները խոցելու համար: Այս պատճառով Վաշինգտոնը ճիշտ էր, որ նախորդ տարի Անկարային հանեց F-35-ի ծրագրից:

Բացի այդ, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն «Ռեժիմ 4» ինքնաթիռների նույնականացման համակարգից անցում են կատարում դեպի հաջորդ սերնդի «Ռեժիմ 5» կոդավորման համակարգ: Այս համակարգը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի մարտկոցներին եւ ՀՕՊ ինքնաթիռներին որոշել՝ արդյոք անհայտ օդանավը բարեկամ է կամ թշնամի: ԱՄՆ-ը թույլ չի տա, որ С-400- ը ունենա «5-րդ ռեժիմի» հնարավորություններ, քանի որ դա թույլ կտա Ռուսաստանին կոտրել ՆԱՏՕ-ի նույնականացման կոդերը եւ արագորեն բացահայտել ինքնաթիռները:

Սակայն ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերից թուրքական С-400-ների բացառումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան կսկսի կուրորեն կրակել հակամարտությունում: Ըստ այդմ, Թուրքիայի նման սցենարի դեպքում ՆԱՏՕ-ին դժվար կլինի տարբերել թշնամու ինքնաթիռները, ինչը կարող է հանգեցնել եղբայրասպանության:

Այս իրողությունը Թուրքիային կդարձնի ՆԱՏՕ-ի պակաս մարտունակ դաշնակից եւ կմեծացնի ռիսկը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների օդաչուների համար, որոնք գործում են Թուրքիայի օդային տարածքում կամ դրանց հարեւանությամբ:

Սա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե արդյոք ԱՄՆ-ը կուզի պահպանել իր ներկայությունը Ինջիրլիք ավիաբազայում: Ամեն դեպքում, եթե լարվածությունը շարունակի սրվել, Անկարան կարող է ԱՄՆ-ին վտարել բազայից կամ խիստ սահմանափակումներ մտցնել նրա գործունեության մեջ:

Այս հնարավորության լույսի ներքո կարելի է հուսալ, որ Պենտագոնը թարմացրել եւ մանրամասնել է Ինջիրլիքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման ծրագրերը: Հունաստանը կարող է պոտենցիալ այլընտրանք տրամադրել:

Միեւնույն ժամանակ, հնարավոր ցանկացած պատժամիջոցներից բացի, Կոնգրեսի առաջնորդները կարող են Պենտագոնից գաղտնի տվյալներ պահանջել С-400-ների ռազմական գործողությունների համար փորձարկումների հետեւանքների եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բազավորման վերաբերյալ:

Ի վերջո, դաշնակիցը չպետք է ՀՕՊ առաջատար համակարգ ձեռք բերի դաշինքին հիմնական սպառնացողից: Քանի որ Էրդողանը հերթական անգամ անտեսել է Ամերիկայի մտահոգությունները, վճռական պատասխանի բացակայությունը կարող է Անկարայի եւ այլ երկրներին մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե նրանք կարող են անտեսել Վաշինգտոնին՝ ոչ մեծ հետեւանքներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ