News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի տարածաշրջանը ապակայունացման վտանգավոր միտումների ազդեցության տակ է գտնվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հետեւի իրավիճակին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով տեսահամաժողովի ձեւաչափով ՄԱԿ-ի ԱԽ բարձր մակարդակով դեբատների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Պարսից ծոցի շրջանում անկայուն վիճակը ապակայունացնող ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա: Դրանից ելնելով՝ կարծում ենք, որ հարցը պետք է գտնվի ՄԱԿ-ի ԱԽ մշտական ուշադրության կենտրոնում, որը պատասխանատու է միջազգային խաղաղության եւ անվտանգության աջակցման համար»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի միջնորդական դերը կարող է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում:

«Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի ԱԽ 598-րդ բանաձեւում գլխավոր քարտուղարին հանձնարարվում է համագործակցել տարածաշրջանային կողմերի հետ՝ անվտանգության եւ կայունության ամրապնդման համար»,-նշել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ փոխադարձ կշտամբանքներից, ճնշման քաղաքականությունից եւ պատժամիջոցներից հրաժարումը իրագործելի է:

«Միակողմանի գործողությունների փորձերը, ինչը մենք նկատում ենք, աճում են, դրանք փակուղային են: Սխալական է շանտաժի պրակտիկան, դեմոնիզացիան եւ միակողմանի մեղադրանքները: Անհրաժեշտ է զերծ մնալ փոխադարձ կշտամբանքներից, ճնշմումներից, վերջնագրերից, պատժամիջոցների կիրառումից: Նույնիսկ լարվածության մթնոլորտում դա իրագործելի է: Մենք դրանում համոզված ենք»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ