Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի եւ Թերթերի շրջաններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: