News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով: Ընդգծվել է հրադադարի հակամարտող կողմերի հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերած պայմանավորվածությունների պահպանման կարեւորությունը: Ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամության մասին:

Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության` ֆրանսերենի ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ: Այս համատեքստում նրանք վերահաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը
Գյուղ չմտած՝ էդ հատվածը լրիվ էլեկտրական լարեր ենք քաշել․․․
Եթե Փաշինյանը կտրուկ եւ չոր նախապայման դներ ռազմագերիների հարցով, Ադրբեջանը կընդուներ այդ նախապայմանը․ Նաիրա Զոհրաբյան
Նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներին նրանք համարում են դիվերսանտներ եւ միջազգային բոլոր կառույցները ողողել են հայտարարություններով, որ նրանք ահաբեկիչներ են․․․
Պայմանավորվածությունը եղել է «բոլորը բոլորի դիմաց», հիմա թե քանի հոգի են, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան. Armdaily.am
Ես կդժավարանամ մեկնաբանել Լավրովի խոսքերը, ուղղակի կարող եմ իմ կարծիքը հայտնել, որ գերիների վերջնական թվակազմը եւ անվանական ցանկը ճշտելն անմիջական կապ ունի նաեւ անհետ կորածների հետ...
Ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր նաեւ Սեյրան Օհանյանի համար. եւ կոնկրետ եղավ Շուշիի հատվածում. Ռուզան Խաչատրյան
Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի եւ այս թուրքահպատակ իշխանությանը դուրս հրավիրի...
Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ Սեյրան Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի. Ռուզան Խաչատրյան
Կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները, այդ թվում Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները...
Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել. Ռուզան Խաչատրյան
՞նչ առաքելությամբ էր այդ տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել...
Ամենաշատ