News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք Փարիզում թալանել են ռուսաստանցի գործարար Նիկոլայ Սարկիսովի բնակարանը: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:

Նշվում է, որ բնակարանը Ֆրանսիայի մայրաքաղաքի 16-րդ թաղամասի Ֆոշ փողոցում գտնվող շենքում է: Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին: Անհայտ անձինք գողացել են ժամացույցներ, թանկարժեք զարդեր, մորթե եւ կաշվե իրեր: Նախնական գնահատականներով՝ վնասի չափը կազմում է առնվազն 500 000 եվրո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս գումարը դեռ կարող է ճշգրտվել սեփականատիրոջ կողմից, ով ներկայումս գտնվում է Ֆրանսիայի հարավում: Փաստի առթիվ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել:

Նիկոլայ Սարկիսովը «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է եւ զբաղեցնում է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել