News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 30
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Google-ն ընկերության դեմ ԱՄՆ արդարադատության նախարարության հակամենաշնորհային հայցը «խորապես սխալ» է համարում:

«Ամերիկայի հակամենաշնորհային օրենքը կոչված է աջակցել ինովացիաներին եւ օգնել սպառողներին, այլ ոչ թե փոխել խաղի կանոնները հօգուտ որոշ մրցակիցների կամ մարդկանց համար դժվարացնել իրենց ուզած ծառայությունները ստանալը»,- ասել է Google-ի ավագ փոխնախագահ Քենթ Ուոքերը:

Արդարադատության նախարարության եւ 11 նահանգների հայցը պնդում է, որ Google-ն օգտագործել է շուկայի վրա իր ազդեցությունը, այդ թվում տարածման մասին համաձայնագրերի միջոցով, եւ որոնման համակարգի համար առաջատար դեր ապահովել ինտերնետ-բրաուզերներում։

Google-ը հայտարարել է, որ այդ համաձայնագրերը, որոնցով ինքը որոնողական գովազդից իր եկամուտներն է կիսում Apple-ի նման մատակարարների հետ, օգնում են սուբսիդավորել հեռախոսները:

Ուոքերը ասում է, որ ընկերությունները կարող են ունենալ նաեւ այլ որոնման համակարգեր, բայց օգտվողները բազմիցս նախընտրել են Google-ի որոնման գործիքները: Նրա խոսքով՝ սպառողները, ովքեր նախընտրում են այլընտրանք, կարող են փոխել որոնման լռելյայն գործիքը iPhone-ում եւ այլ սարքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Samsung-ը 5G աջակցությամբ բյուջետային սմարթֆոն կներկայացնի
Առաջիկա ամիսներին կներկայացվի բարձր հզորությամբ մարտկոցով բյուջետային սմարթֆոն...
Facebook-ը Libra կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին
Libra-ի թողարկման հստակ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորիչի կողմից համաձայնության ժամկետներից...
Բիթքոինը 16 հազար դոլարի հասնելուց հետո շարունակում է շտկումը
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը էժանանում է 3,51 տոկոսով՝ հասնելով մինչեւ 17 245 դոլարի․․․
Windows 7-ում կրիտիկական խոցելիություն են գտել
Նշվում ,է որ խոսքը «զրոյական օր» խոցելության մասին է, այսինքն՝ խնդիր, որի համար դեռ որոշում չի կայացվել...
Աշխարհի ավելի քան հազար խոշոր ընկերություններ այս տարի ենթարկվել են կիբեռհարձակումների
Աշխարհի տարբեր երկրների ավելի քան հազար խոշոր ընկերություններ հունվարից հոկտեմբեր ենթարկվել են համակարգչային շորթիչների հարձակումների․․․
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
Նրանց տվյալներով՝ այդ ցուցանիշը, եթե դիտարկենք միայն սմարթֆոնի բաղադրիչները, կազմում է 373 դոլար․․․
Ամենաշատ