News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես ամեն օր հայտնում եմ, հարավում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս լայնամասշտաբ պատերազմի ամենաթեժ կետը հարավային ճակատն է. «Այնտեղ ամեն օր հազարավոր հրանոթներ, զրահատեխնիկա, այլ միջոցներ բախման մեջ են մտնում՝ հիմնականում ցերեկային ժամերին»։

Հարցին՝ ինչո՞ւ է թշնամին կենտրոնացել հարավային ուղղության վրա, Հովհաննիսյանն ասաց. «Տեղանքի բնույթը, հարթավայրային լինելը, ձախ թեւից հարված ստանալու վտանգ չլինելը. իրենք հարձակվում են, որովհետեւ այդ մասում ձախ թեւն ապահոված է Արաքս գետով»։

Անդրադառնալով այսօրվա հաջողված օպերացիային, որի շնորհիվ, ըստ տեղեկությունների, հակառակորդն ընկել էր շրջափակման մեջ՝ Հովհաննիսյանն ասաց. «Իրականացվել է օպերացիա, որի ընթացքում հակառակորդին հնարավոր է եղել ջարդել ու հետ շպրտել։ Չեմ կարող ասել՝ ինչքան, որովհետեւ մարտերը շարունակվում են եւ մենք ֆիքսված ժամանակահատվածն ենք ամփոփում. որպես կանոն դա վաղ առավոտյան է կամ ուշ երեկոյան»։

Հարցին՝ հայկական կողմն առաջ գնացե՞լ է, Հովհանիսյանն ասաց, որ այսօր որոշակի տեղաշարժ եղել է. «Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց ես նույնիսկ խոսել եմ օպերացիայի ընթացքում հրամանատարների հետ, որոնք այդ պահին առաջ էին գնում, անցել էին հակահարձակման։ Հիմա ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ