Կենտրոնական ուղղությամբ հայ զինծառայողների դիերը դուրս բերելու առնչությամբ խնդիրներ չկան: Այդ մասին հոկտեմբերի 20-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա պարզաբանել է, որ ռազմական գործողություններն այդտեղ այդքան ակտիվ չեն:
«Դիերը դուրս բերելու հետ կապված խնդիրներ են առաջանում հարավային եւ հյուսիսային ուղղություններով»,-հավելել է Հովհաննիսյանը: