News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ կոչով անելով դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան եւ ճանաչել Արցախը:

«Հայ-կանադական համայնքը ներկայացնող կազմակերպությունները կոչ են անում ձեզ եւ Կանադայի կառավարությանը դատապարտել Հայաստանի եւ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան եւ առաջատար դեր ունենալ տարածաշրջանում ամուր խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում:

Այս լայնամասշտաբ ու անհիմն հարձակումը Հայաստանի եւ Արցախի վրա շարունակվում է արդեն չորրորդ շաբաթը, եւ վերջը չի երեւում, չնայած հոկտեմբերի 10-ին ստորագրված եւ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից համաձայնեցված հրադադարին: Կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը այն բանից հետո, երբ նախօրեին կրկին խոստացել էր այն պահպանել:

Ամենատագնապալին այն է, որ Ադրբեջանը, ոգեշնչված միջազգային հանրության լռությունից, շարունակում է նպատակային հարվածներ հասցնել քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքային օբյեկտներին, հատկապես Ստեփանակերտում: Այս հարձակումները ռազմական հանցագործություններ են եւ խախտում են միջազգային իրավունքի ամենահիմնական սկզբունքները: Ադրբեջանը չի վարանում նաեւ իր շարքերը համալրել Թուրքիայի կողմից համալրված օտարերկրյա ջիհադիստների վարձկաններով, ինչը էլ ավելի կխորացնի տարածաշրջանում անկայունությունը: Ինչպես կարելի էր ակնկալել, ծանր հումանիտար ճգնաժամ առաջացավ, քանի որ Ադրբեջանը չվարանեց թիրախավորել հիվանդանոցները:

Ողջունելով մինչ օրս Օտտավայի ձեռնարկած բոլոր համարձակ քայլերը՝ հայ-կանադական համայնքի անունից Կանադայի կառավարությանը կոչ ենք անում՝

Ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը` հաստատելով Արցախի ժողովրդավարական ժողովրդի ինքնորոշման եւ ազատ կյանքի անքակտելի իրավունքները՝ խաղաղության եւ բարգավաճման մեջ,

Ճանաչել, որ Ադրբեջանը երբեք չի կարողանա հավակնել Արցախի բնակչությանը եւ տարածքին, որոնք գնդակոծում է մինչ օրս,

Պատշաճ կերպով դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի անառարկելի ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները,

Շարունակաբար աջակցել Թուրքիա զենքի արտահանման դադարեցմանը,

Անհապաղ եւ լուրջ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը,

Առաջատար դեր խաղալ տարածաշրջանում դաշնակիցներ եւ գործընկերներ ներգրավելու եւ կայուն խաղաղություն ապահովելու հարցում,

Տարածաշրջանային մոտալուտ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների խիստ եւ անսասան միջազգային դատապարտում: Բացի այդ, միջազգային հանրությունն այժմ պետք է վերահաստատի ակնհայտ ճշմարտությունը՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ որեւէ պահանջ չի կարող առաջադրվել ռմբակոծելով բնիկ բնակչությանը, որը ժողովրդավարական եւ ոչ երկիմաստ կերպով արտահայտել է իր ինքնորոշման եւ անկախության կամքը: Կանադան, որը հայտնի է մարդու իրավունքներին իր պատմական եւ խորը նվիրվածությամբ, կարող է առաջնորդել այս ջանքերը:

Համաշխարհային համավարակի թեժ ժամանակաշրջանում, համագործակցության, խաղաղության եւ միասնության համարյա միաձայն կոչերի ֆոնին, Ադրբեջանը պետք է վերջ տա իր ռազմատենչությանը: Կանադան պետք է գործի հիմա, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասվում է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ