News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին տարբեր հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի հետ՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, անգամ իր կողմից մերժված ՀՀԿ-ի հետ է հանդիպել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է առանձին հանդիպել Փաշինյանի հետ։

Մի քանի ԲՀԿ-ականներ պաշտոնապես դիմել են վարչապետի գրասենյակ՝ հանդիպում խնդրելով, սակայն որոշ ԲՀԿ-ականներ դեմ են սրան՝ կարծում են, որ առանձին հանդիպման իմաստն ու կարիքը չկա։

Կառավարությունից, սակայն, մի քանի օր է՝ անպատասխան են թողել ԲՀԿ-ականների դիմումը՝ առանձին հանդիպում կազմակերպելու վարչապետի հետ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չհերքեց, որ ցանկանում են առանձին հանդիպել վարչապետի հետ։ «Այո, դիմել ենք, սակայն առայժմ պատասխան չենք ստացել»։

Թե ինչու են ուզում հանդիպել, Աբովյանն ասաց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացել։ «Տեղեկությունները տարբեր խողովակներից են ստացվում, մենք ուզում ենք հենց գլխից տեղեկություններ ստանանք, որ ըստ դրա՝ անենք թե՛ մեր եզրակացությունները, թե՛ առաջարկները»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ