News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 7 մարդ դատարանի առաջ կկանգնի մայրաքաղաքի արվարձանում արմատական իսլամիստի կողմից ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով։ Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով դատական աղբյուրներին։

Այս գործով նախնական լսումների ժամանակ կարող են մեղադրանքներ առաջադրվել յոթ ձերբակալվածներին։ Նրանց թվում են երկու անչափահաս, որոնց կասկածում են փողի դիմաց ահաբեկչին ուսուցչի մասին տեղեկությունների փոխանցման մեջ, արմատականի հայրը, որը ակտիվորեն քննադատել է Պատիին, իսլամիստ ակտիվիստ Աբդելհաքիմ Սեֆրիուին եւ հարձակվողի երեք ընկերները, որոնք նրան ուղեկցել են զենքը գնելիս։

Ահաբեկչության վերաբերյալ գործով մյուս ձերբակալվածներին ազատ են արձակել։ Ֆրանսիայի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր 16 մարդու ձերբակալման մասին, որոնցից վեցին երեքշաբթի երեկոյան ազատել էին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարձակումը կատարվել էր հոկտեմբերի 16-ի երեկոյան Քոնֆլան Սենտ Օնորին քաղաքում դպրոցի մոտ, որտեղ ուսուցիչը դասավանդում էր պատմություն եւ աշխարհագրություն։ Հանցագործը կտրել էր նրա կոկորդը։ Նա փորձել էր սպառնալ ոստիկաններին, որոնք ժամանել էին դեպքի վայր, բայց գնդակահարվել էր։ Այս գործի քննությունը հանձնարարվել է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությանը։ Երկրի նախագահը տեղի ունեցածը անվանել է ահաբեկչական հարձակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Ամենաշատ