News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է CBS հեռուստաալիքի «60 րոպե» (60 minutes) հաղորդման համար հարցազրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ արդեն բավականաչափ նյութ կա։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թրամփը ծրագրի վարող Լեսլի Սթոլի հետ խոսել է 45 րոպե, որից հետո անսպասելի ավարտել է հարցազրույցը՝ հայտարարելով, որ հեռուստաընկերությունն, իր կարծիքով, արդեն բավականաչափ նյութ ունի»,- նշված է հրապարակման մեջ։ Սպիտակ տան ղեկավարը չի վերադարձել նկարահանմահն երկրորդ մասին, որտեղ պետք է ներկայանար փոխնախագահ Մայքլ Փենսի հետ։

Ինքը՝ Թրամփը նկարահանումից Twitter-ում կարճ հոլովակ է հրապարակել, որում վարողը այլոց ներկայությամբ նախագահի հետ զրուցում է առանց դիմակի։ Սպիտակ տան ղեկավարը հենց սա է նշել գրառման մեջ։

ԱՄՆ նախագահն այնուհետեւ հայտնել է, որ մինչեւ հարցազրույցի եթեր դուրս գալը «հանուն ճշգրտության» է դիտարկում հրապարակման հնարավորությունը։ «Սա արվելու է այն նպատակով, որ յուրաքանչյուրը պատկերացում ունենա այն մասին, թե ինչպիսին է կողմնակալ հարցազրույցը»,- հայտնել է նա Twitter-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ