News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքի նվազմանը հաջորդել է ոսկու գնի աճը, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինն աճել է 0,31 տոկոսով կամ 5,9 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1921,35 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,89 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 25,203 դոլարի։

Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղում) նվազում է 0,2 տոկոսվ՝ հասնելով մինչեւ 92,89 կետի։ Ամերիկյան արժույթի փոխարժեքի թուլացումը ավանդաբար աջակցում է ոսկու արժեքին, այս դեպքում մետաղն էժանանում է այլ արժույթ տնօրինողների համար։

«ԱՄՆ դոլարի անկումը ոսկու գնաճի հիմնական գործոնն է»,- «Ռեյթեր» գործակալությանն ասել է DailyFx-ի ռազմավար Մարգարեթ Յանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ