News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԵՄ անդամներ Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ լարվածությունը հանելու հետեւողական ջանքերը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ակտիվ մասնակցությամբ, շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Հոկտեմբերի 1-2-ին ԵՄ առաջնորդների գագաթաժողովի ժամանակ Մերկելը հանդես է եկել երկխոսության օգտին եւ հաջողության հասել, գրում է Duvar-ը.

«Այն բանից հետո, երբ Թուրքիան կրկին Oruc Reis նավն ուղարկեց Արեւելյան Միջերկրական ծով, լարվածությունը կրկին սրվեց: ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 16-ին գագաթաժողովի ժամանակ քննարկել են Թուրքիայի այդ քայլը: ԵՄ անդամ երկրները հաստատել են իրենց աջակցությունը Հունաստանին եւ Կիպրոսին եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ Անկարան պետք է անհապաղ սկսի երկխոսության վճռական քայլերը:

Իսկ Մերկելը, որն արդեն մի քանի շաբաթ որպես միջնորդ է հանդես գալիս, նշել է, որ Թուրքիայի գործողությունները համարում է «ցավալի եւ անօգուտ»: Մերկելը, ով մեծ հիասթափություն է ապրում Թուրքիայի պատճառով, կրկին երկխոսության կոչ է արել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով պնդում է, որ պետք է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, հայտարարել է, որ Եվրոպան բաց է Անկարայի հետ բանակցությունների համար:

ԵՄ-ի առաջարկներն արդեն բավարար չեն

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ԵՄ-ն համարում է «քրիստոնեական ակումբ», ամենայն հավանականությամբ, չի ցանկանում շեղվել Արեւելյան Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում ու Հարավային Կովկասում տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու ճանապարհից: Ակնհայտ է, որ նա արդեն չի ցանկանում ենթարկվել Անգելա Մերկելի, Էմանուել Մակրոնի եւ ԵՄ այլ առաջնորդների հորդորներին:

Ուստի այն հարցը, թե ինչպես է ԵՄ-ը պատրաստվում հաղթահարել Թուրքիայի պահանջներն ու տարածաշրջանում սրվող իրավիճակը, դեռ անպատասխան է մնում: ԵՄ-ում արդեն խոսում են, որ Թուրքիան որեւէ երաշխիք չի պահպանում: Չնայած դեռ անցած շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն իր հույն գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին վստահեցրեց, որ մտադիր է վեճը կարգավորելու հարցով բանակցություններ սկսել

Անկարային դիմակայելու ԵՄ փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել: Իսկ Թուրքիայի կողմից հորատման աշխատանքների շարունակման դեպքում ԵՄ-ի ձեռքում կմնա միայն «մտրակ», այսինքն՝ պատժամիջոցներ:

Սակայն որքանո՞վ է այսօր այդ սպառնալիքն ազդում Անկարայի վրա: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասն այս շաբաթ Աթենք եւ Նիկոսիա այցերի ժամանակ նշել է, որ «ցնցված է, որ Թուրքիան չկատարեց իր խոստումը»: Մաասը նաեւ նշել է, որ այց կկատարի Անկարա: Սակայն Դենդիասի հետ բանակցություններից հետո նա հիշեցրել է, որ Հունաստանի պահանջած պատժամիջոցների մասին հարցը հետաձգվում է մինչեւ դեկտեմբեր:

Այդպիսով, նույնիսկ ԵՄ գագաթաժողովից հետո, ամեն ինչ մնաց նախկինի պես: Իսկ Գերմանիան զիջումների գնաց: Տպավորություն է, որ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կոչերը ընդամենը «երաժշտական ֆոն» են:

Հայտնի է, որ Թուրքիան, որը մտադիր է դառնալ տարածաշրջանային ուժ իր ռազմական ներկայության օգնությամբ եւ կենտրոնացած է «ես նույնպես կամ բանակցությունների սեղանի շուրջ եւ կստանամ իմ մասնաբաժինը» գաղափարի վրա, կարող է հետագայում եւս խորացնել իր արտաքին քաղաքականությունը: Էրդողանն, առաջին հերթին, գտել է եվրոպացիների թույլ կողմերը եւ «վախը» ներգաղթյալների առաջ: Բացի այդ, Էրդողանը նաեւ տեսնում է իշխանության վակուումը, որն առաջանում է Թրամփի նախագահության օրոք Մերձավոր Արեւելքից հեռանալու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին, եւ դրանից եւս նա փորձում է օգուստ ստանալ: Իսկ ԵՄ-ը դեռ նման քաղաքականությանը պատասխան չունի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի տուրք կմտցնի՝ մեկ տոննան 95 եվրոյի չափով. FT
Եվրահանձնաժողովն առաջիկայում տուրքեր կմտցնի Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող հացահատիկի համար...
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
Ամենաշատ