News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների տնտեսությունը ռասայական անհավասարության պատճառով վերջին 20 տարվա ընթացքում 16 տրիլիոն դոլար է կորցրել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով Citigroup-ի վերլուծաբանների կողմից իրականացված հետազոտությունը, փոխանցում է «Գազետա»-ն:

Մասնավորապես, սեւամորթ ամերիկացիներին ռասիզմի պատճառով մերժում են հիփոթեքի հարցում, ասում է հետազոտության ղեկավար Դանա Փիթերսոնը: Նա նշում է, որ «բնակարանային սեգրեգացիան» տարբեր գույնի մաշկերով ամերիկացիների անհավասար հասանելության է հանգեցնում հարուստ թաղամասերի տների եւ հետեւաբար լավ դպրոցների հարցում: Սա, իր հերթին, ավելի է նվազեցնում սեւամորթների կողմից լավ աշխատանք գտնելու հավանականությունը:

Փիթերսոնը նշում է, որ ԱՄՆ-ում սեգրեգացիա կա բոլոր մակարդակներում: Նրա խոսքով` երկրի ամենահեղինակավոր համալսարանների սեւամորթ շրջանավարտներն ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան նրանց սպիտակամորթ դասընկերները: Բացի այդ, աֆրոամերիկացիների համար ավելի դժվար է վենչուրային ներդրումներ ներգրավել իրենց ստարտափերում, քան` սպիտակամորթ գործարարներին: Վերլուծաբանի խոսքով` սեգրեգացիայի բացակայության դեպքում վերջին 20 տարվա ընթացքում ամերիկյան տնտեսությունը լրացուցիչ 6.1 միլիոն աշխատատեղ կունենար:

Եթե ​​իշխանություններին հաջողվի կրճատել խզումը սեւամորթների եւ սպիտակամորթների միջեւ, ապա հաջորդ 5 տարվա ընթացքում ԱՄՆ տնտեսությունը լրացուցիչ 5 տրիլիոն դոլար կստանա, նշում է Փիթերսոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ