News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շարունակվում են ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաեւ պարբերական բնույթ կրող հանդիպում֊քննարկումները՝ ներկայացուցիչների հետ:

Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարեւորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները:

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչեւ հարվածային եւ պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչեւ նոր խնդիրների լուծում։

Նախարարի այցերի եւ հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող եւ կատարելագործվող, ինչպես նաեւ փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման եւ արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի եւ զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում:

Նոր սերնդի մշակված եւ կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել եւ տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը
Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի․․․
Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան
Չեմ բացառում, որ նա ցանկանում է մնալ նաև մեկ այլ հանցագործության «կատարումը հեշտացնելու նպատակով»…
Մարուքյանը խնդրում է ապահովել ռազմական դրության ռեժիմի չեղարկման հնարավորությունը հաստատած գեներալի ներկայությունը
«Քանի որ այդ հայտարարությունը շփոթմունք է առաջացրել «Իմ քայլի» պատգամավորների մոտ, որոշում է կայացվել, որ այսօր նրան կփոխարինի ՊՆ գլխավոր քարտուղարը»...
Ճակատից փախչողներին պետությունը չէր կանգնեցնում, հարցներ՝ ու՞ր եք գնում. Քաղսիի գյուղապետը՝ «թավշյա» պատերազմի մասին
Թավշյա, ոչ բռնի պատերազմ վարելով չէինք կարող հաղթել...
«Դավաճան» պիտակը՝ իմքայլականների մեքենաների վրա (ֆոտո)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեքենաների վրա «Դավաճան» գրությամբ թղթեր են փակցրել...
Գիշերը փակ համարից զանգում, չեն խոսում, մտածում եմ՝ երեխես ա, վախից չի խոսում․ անհետ կորածի հայր
2002 թվականին ծնված ժամկետային զինծառայող Արեգ Խաչատրյանից հարազատները լուր չունեն հոկտեմբերի 8-ից...