News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կոչով դիմեց այն անձանց, որոնք կարող են զենք բռնել եւ պահել զինվորների թիկունքը։ Նա կոչ արեց՝ միանալ զինծառայողներին եւ հակահարված տալ թշնամուն։

Նա իր հիացմունքն արտահայտեց 18-ից 20 տարեկան այն զինծառայողների մասին, որոնք այս պահին առաջնագծում են. « Նրանք իրոք հերոսների հերոսն են։ Անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է։ Թուրքադրբեջանական ալեանսի դեմ գումարած միջազգային ահաբեկիչներ։ Այո, վճռվում է մեր ճակատագիրը, օրհասական պահեր ենք ապրում։ 90-ականներին, Ապրիլյան պատերազմին ես ձեզ երբեք չեմ դիմել այս կոչով, հիմա դիմում եմ։ Մեր տղերքն առաջնագծում կարողանում են հակահարված տալ, բայց պիտի առաջ գնան, առաջ գնալու համար իրենց թիկունքն է պետք պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի։

Կոչ եմ անում, սիրելիներս, ով ի վիճակի է զենք վերցնելու, վերցրեք եւ եկեք. 2-3-րդ գիծը պահեք, որ իրենք հանգիստ հակահարվածով առաջ գնան եւ ետ մղեն թշնամուն։ Կանգնած ենք սարի պես, մինչեւ վերջ էլ կանգնելու ենք։ Վստահ եմ, որ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր մեր համազգային ուժով կլուծենք մեր հարցը։ Սպասում եմ ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ