Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։
[English and Russian below] Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա...
Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Среда, 21 октября 2020 г.