News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիան նախատեսում է առաջիններից մեկն աշխարհում սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ Չինաստանում արտադրված պատվաստանյութով, հայտնում է BBC-ն:

Սան Պաուլոյի նահանգապետ Ժաո Դորիան ասել է, որ կառավարությունը CoronaVac պատվաստանյութի 46 միլիոն դեղաչափ է գնում: Բնակչության պատվաստման ծրագիրը պետք է սկսվի արդեն 2021 թվականի հունվարից:

CoronaVac պատվաստանյութը, որը ստեղծվել է չինական Sinovac Biotech ընկերության կողմից, գտնվում է կլինիկական փորձարկումների վերջին փուլում: Դրանք անցկացվում են Սան Պաուլուում:

Իմունիզացման բրազիլական ծրագրում կօգտագործվի նաեւ Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca դեղագործական հսկայի կողմից մշակված պատվաստանյութը:

Բրազիլիան (ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի հետ միասին) շարունակում է մնալ կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների եռյակում: Այնտեղ գրանցվել է վարակման ավելի քան 5.3 միլիոն դեպք եւ Covid-19-ից մահվան մոտ 155 հազար դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ