News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բանկերին եւ վարկային հաստատություններին հնարավորություն տալ առանց որեւէ հարկային հետեւանքի ներել այն անձանց վարկային պարտավորությունները, ովքեր զոհվել կամ հաշմանդամ են դարձել ռազմական գործողությունների արդյունքում: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի արտահերթ նիստին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Բացի այդ, այս ֆինանսական արտոնությունները կտարածվեն նաեւ այն անձանց վրա, ովքեր անհայտ կորած են համարվում: Այս լրացումն առաջարկվել է Տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստի քննարկումների ժամանակ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գոյություն ունեցող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային զենքի եւ ավիացիայի կիրառմամբ հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով`՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական ​​դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ