News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Սևակի հարազատները։ Սևակը կամավոր ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց սկզբից՝ իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով հայրենակիցներին՝ գոտեպնդվել և պայքարել ազգի գոյության համար։

«Գոտեպնդվե'ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց։ Եվրոպան կոչ կանի, Ռուսաստանը, Ամերիկան կփորձի կանգնեցնել պատերազմը, բայց մեր ազգի գոյության համար կյանքեր կտան ազգի նվիրյալ զավակները։ Այս պատերազմում ՊԻՏԻ ազատագրվեն այլ տարածքներ ու վերջակետը դրվի այս 30 ամյա թյուրիմացություն` խաղաղ պատերազմին։ Խոնարհումս Ձեզ առյուծածին մայրեր»,–գրել էր նա։

 Սևակը Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի է իր մարզական հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։ Հիմնելով «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան, Սևակը նպատակ ուներ զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները  ու այն սերնդեսերունդ փոխանցել։

Սևակը հավատում էր, որ ազգային մարտարվեստի կայացումը մեր հասարակության ֆիզիկական դաստիարակման ու զարգացման հիմնաքարն է, առանց որի հնարավոր չէ ունենալ հասարակության՝ երիտասարդների ու պատանիների ֆիզիկական պատրաստության պահանջները բավարարող համակարգ։

Ամիսներ առաջ NEWS.am–ին տված հարցազրույցում Մնացականյանը շեշտել էր՝ կրթությունը ազգային անվտանգության խնդիր է և կրթության ռազմավարության հիմքում պետք է լինի ազգայինը պահելու և զարգացնելու մղումը։

Սևակ Մնացականյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և մարտական ընկերների հետ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզում եք ասել 90 տոկոս և ավելի ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով . Փաշինյան
Մենք ձեռնարկել ենք մի շարք քայլեր, որպեսզի դադարեցնենք պատերազմը հնարավորինս արագ...
Փոխվարչապետ. Սյունիքում շուտով կսկսվի Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիան
«Ճանապարհները վերահսկվում են հայ եւ ռուս սահմանապահների կողմից, եւ մինչ օրս որեւէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել...
Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին
Պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա. Ընթանում է նախաքննություն...
Փոխվարչապետ. Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը
Բայց այս ճանապարհով անցնելու համար պետք է ձեւավորվի այս հարցերի քննարկման հարթակ․․․
Կներդնենք այնքան գումար, որքան պետք է վիրավոր զինվորների պրոթեզավորման և բուժման համար. «Հայաստան» հիմնադրամ
Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման...
Նախարար. Հայաստանի համար առաջնահերթ է ռազմագերիների վերադարձի հարցը
Նախարարի խոսքով՝ տվյալ ողբերգությունը վկայում է այն մասին, որ Բաքուն առաջին պլան է մղում կեղծ օրակարգ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ