News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Ամբողջ աշխարհը տագնապով եւ մտահոգությամբ հետեւում է ղարաբաղյան հակամարտության գոտուց զինվորականների եւ խաղաղ բնակիչների մահվան մասին ճնշող լուրերին: Զոհված զինվորների մեծ մասը երիտասարդներ են, որոնք հազիվ 20 տարեկան են:

Մեր օրերում տեղի ունեցող պատերազմում ամենաթանկ մարդկանց կորցրած հայ եւ ադրբեջանական ընտանիքների ողբերգությունը ստիպում է մեզ վերադառնալ 30 տարի առաջ, երբ հեռանում էր հսկայական խորհրդային կայսրությունը: Ակնհայտ է, որ եւ ղարաբաղյան, եւ վրաց-հարավօսական, եւ վրաց-աբխազական հակամարտությունները Խորհրդային Միության փլուզման անավարտ գործընթացի արդյունք են: Սակայն, չնայած ԽՍՀՄ փլուզմանը, նախկին խորհրդային ժողովուրդների վարկանիշը շարունակում է գործել. Ոմանք արժանի են ազատության եւ անկախության, իսկ մյուսները՝ ոչ, նույնիսկ եթե նրանք ագրեսիայի զոհ են դարձել:

Ցավոք, հենց այս մոտեցումն է, որը իրականում սահմանափակված է բոլշեւիկների ավտոմատացման շրջանակներում, գերակշռում է միջազգային միջնորդության մեջ: Աշխարհի առաջատար երկրները պաշտոնապես ձեռնամուխ են եղել հակամարտությունների լուծմանը` հույս նեշնչելով տարբեր կողմերում տառապող մարդկանց, սակայն իրականում դրանք նպաստում են հակամարտությունների սառեցմանը, քանի որ արյունալի պատերազմներից հետո նախկին ստալինյան սահմաններում «տարածքային ամբողջականությունը» անհնար է վերականգնել։ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով հակամարտության կարգավորման ուղին մերժվում է՝ չնայած գոյություն ունեցող համաշխարհային նախադեպերին, օրինակ՝ Կոսովոյի:

Այս առումով ցուցաբերված համառությունն իրականում դադարեցնում է ողջ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ համագործակցությանն ուղղված ժամանակակից իրողությունների վրա հիմնված բանական ուղու որոնումը:

Մեր ժամանակների ականավոր իրավապաշտպան Անդրեյ Սախարովը ժամանակին նախազգուշացնում էր «փոքր կայսրությունների» պահպանման վնասակար բնույթի մասին եւ կոչ էր անում բոլոր խորհրդային հանրապետություններին՝ անկախ նրանց քաղաքական կարգավիճակից, տրամադրել հավասար քաղաքական իրավունքներ՝ իրենց ճակատագիրն իրնքնուրույն որոշելու համար: Սախարովի կառուցողական եւ արդարացի մոտեցումն անտեսելու արդյունքում պատերազմից փրկված եւ հսկայական զոհեր տված ժողովուրդները հաճախ մնում են մեկուսացված եւ հեռացվում են բանակցային գործընթացից:

Ընդ որում, «տարածքային ամբողջականություն» ֆետիշի զոհ են դառնում բոլորը՝ անկախ նրանից, թե հակամարտության որ կողմում են, ուստի նոր իրողությունների հերքումը խոչընդոտում է ոչ միայն չճանաչված եւ մասնակի ճանաչված հանրապետությունների, այլ նաեւ միջազգայնորեն ճանաչված երկրների ազատ զարգացմանը:

Այսօր ականատես ենք լինում, թե ինչ ուժով կրկին բռնկվեց Ղարաբաղում պատերազմը, եւ որքան արագ է տեղի ունենում ռազմական գործողությունների ինտերնացիոնալացումը, հակամարտությանը նոր տարածաշրջանային խաղացողների ներգրավումը, ինչը հղի է աղետի գոտու ընդլայնմամբ: Այդ պայմաններում միջազգային ազդեցության բոլոր միջոցները պետք է ուղղվեն մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը:

Միջազգային հանրությունը միջոցներ եւ մեխանիզմներ ունի՝ խթանելու խաղաղ գործընթացը:

Հանուն անվերջանալի պատերազմում զոհվող հայերի եւ ադրբեջանցիների փրկման՝ անհրաժեշտ է անհապաղ սկսել բանակցությունները, որոնց անպայման պետք է մասնակցի Ղարաբաղը: Առանց հակամարտող կողմերի երկխոսության բանակցությունները դառնում են ոչ լիարժեք եւ անհեռանկարային:

Անթույլատրելի է, որ հակամարտության կողմերից մեկը զրկվի ձայնի իրավունքից: Այդ պատճառով ամբողջ աշխարհում սկսել են հաճախ հնչել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչեր: Մենք միանում ենք այդ պահանջներին:

Ընդ որում, մենք հասկանում ենք, որ ճանաչմանը կհետեւի բանակցային գործընթացի շրջանակում կուտակված մի շարք վիճելի հարցերի քննարկում: Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պետք է գիտակցեն խորհրդային Անդրկովկասի ֆանտոմների արհեստական աջակցության իրենց պատասխանատվությունը:

Հանուն կյանքերի, որոնք դեռ կարելի է փրկել, մենք դիմում ենք բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, որոնցից այսօր կախված է Հարավային Կովկասի ժողովուրդների ճակատագիրը: Մենք կոչ ենք անում չխոչընդոտել պատմության բնական ընթացքին՝ հանուն Կովկասում զարգացման ու խաղաղության»:

Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի ԱԽ, Եվրոպայի խորհուրդ, Եվրախորհրդարան եւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 25.11.2020
Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից
Պետք է բոլոր մանրամասները ճշտել, նոր հրապարակել․․․
Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար
Ես ողջունում եմ այն փաստը, որ վեց շաբաթ տեւած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերվեց զինադադարի պայմանագիր․․․
Վարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց հետվարադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի…
Հիմա հնարավոր է պահել Շուշին, հետ ստանալ Հադրութը. Բագրատյան
Եվ ես կուզենայի Ադրբեջանի հետ քննարկել այսպիսի հարց՝ Լաչինի միջանցքը փոխարինենք Քելբաջարի միջանցքով...
Ռուսաստանում արդեն պատերազմի 10-15-րդ օրը եղել է մի բանաձեւ՝ կեսը մեզ, կեսը՝ Ադրբեջանին. Բագրտյան
Նիկոլ Փաշինյանը մտածել է՝ եթե սենց հանձնեմ, կասեն՝ դավաճան է, ավելի լավ է, թող գան վեկալեն...