News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես էլ կասեմ՝ ուշացած էր, պետք էր 20 տարի առաջ ՍՈւ-30 գնել։ Ո՞վ ասաց, որ երկու տարի առաջ, երբ ձեռք բերեցիր ՍՈւ-30-ը հստակ գիտեիր, որ 2020թ․-ին պատերազմ է սկսվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Սիվիլնեթին տված հարցազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ըստ որոշ ռազմական փորձագետների՝ վաղաժամ էր մտածել ՍՈւ-30-ի  ձեռքբերման մասին, ունենալով այս տնտեսական հնարավորություններն ավելի լավ էր ՀՕՊ էֆեկտիվ համակարգեր ձեռք բերել։

«Էդ ո՞վ է էդ խելացին, որ հիմա խոսում է 2 տարի առաջ կատարած սխալի մասին այնպիսի ճշգրտությամբ, որ էն ժամանակ որոշում կայացնելիս գիտեր, որ 2020 թվին պիտի պատերազմ լինի»,- ընդգծեց նա։

Հարցին, թե 2 տարին բավարար չէր, որպեսզի ՍՈւ-30-ը հասցնեն այն մակարդակին, որպեսզի գործածեն և օդային գերակայություն ունենան, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց․

«Իհարկե, բավարար չէր։ Իսկ ո՞վ ասաց, որ եթե դու այլ միջոց ձեռք բերեիր, էդ կարճ ժամանակում կհասցնեիր բավարար մարտական վիճակի բերեիր։ Մենք 2016թ․-ին ձեռքբերված միջոցներ ունենք, որոնք մինչև այսօր լիարժեք  բավարար մարտական վիճակում չեն։ Ամեն միջոց ունի իր մարտունակությանը բերելու, յուրացնելու, այլ զորատեսակներերի հետ ներդաշնակելու ժամանակահատվածը։ Բարդ տեխնոլոգիան հնարավոր չէ 6 ամսում մարտունակ դարձնել, դա անհնար է»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

 Անդրադառնալով հարցին, թե երեկ Ադրբեջանը տվյալներ և տեսանյութեր հրապարակեց, որ Զանգելանում են, կա՞ն խմբեր, որոնք էլի մտնում, դուրս են գալիս բնակավայրեր, թե՞ կանոնավոր զորքեր են տեղակայված այդ ուղղությամբ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց․

«Կան էդպիսի դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել աջ ու ձախ, ինչ-որ բնակավայրեր, դրանք կլինեն արդեն գործող, թե նախկինում մնացած բնակավայրեր, որոնք չէին գործում, ստեղծել խուճապ, սեփական հանրությանը կերակրել հաղթանակի միֆերով, մեր հասարակության վրա ազդելով, որ առաջ են եկել։ Առիթից օգտվելով մեր ժողովրդին խնդրում եմ չտրվել էդ մանիպուլյացիաներին»։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ԻԳԻԼ-ին բնորոշ մարտավարություն է, որն իրենք շատ լավ սովորել են։

Հարցին, թե ինչո՞ւ են մարտերը կենտրոնացված հարավում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է մի քանի հանգամանքով, բայց ամենակարևորը՝ տեղանքն է։

«Համեմատաբար հարթավայրային ուղղություն է, իրենց ձախ կողմից Արաքսի հանգամանքն է, ձախից հարվածի, թևանցման վտանգ չկա»,- ընդգծեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ