News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է ԼՂ հակամարտություն գոտում իրավիճակի ապաէսկալացիայի հնարավորությունների շուրջ քննարկում անցկացնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում:

Պատասխանելով հարցին, թե ինչի է նա ակնկալում հասնել նախարարների հետ հանդիպման ընթացքում, եւ արդյոք տարբերակների թվում առկա է հրադադարի ռեժիմը, Պոմպեոն նշել է. «Ձեր առաջին հարցն այն մասին է, թե ինչի եմ ցանկանում հասնել՝ հանդիպելով ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Դուք խոսեցիք այն մասին, թե ինչ ենք մենք ձեռնարկելու եւս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ հրադադարի նախորդ պարտավորությունները չեն աշխատել»:

Նրա խոսքով՝ իրավիճակը բարդ է: «Դա բարդ դիվանագիտական իրավիճակ է: ԱՄՆ-ը, ինչպես եւ գրեթե բոլոր եվրոպական երկրները, իրավիճակից ելքը տեսնում ենք հրադադարի մեջ: Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից, կրակի վրա յուղ չլցնեն եւ զենք չմատակարարեն: Եվ միայն դրանից հետո է հնարավոր դիվանագիտական լուծման հասնել, որն ընդունելի կլինի բոլորի համար: Եվ հենց դա ես կքննարկեմ նախարարների հետ»,-ասել է Պոմպեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ