News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե դաշինքի անդամ Թուրքիան դադարի միջամտել հակամարտությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«...Գոյություն ունի երրորդ կողմ, որը սատարում է Ադրբեջանին՝ եւ՛ դիվանագիտորեն, եւ՛ լուրջ ռազմական ճանապարհով, մասնակցում է գործողություններին, իսլամիստ ահաբեկիչներ է բերում տարածաշրջան: Եվ, ցավոք, երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք, ես չէի կարող այստեղ չնշել սա՝ երրորդ կողմը Թուրքիան է»,- ասել է Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Բրյուսելում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Սարգսյանի խոսքով, Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե Անկարան դադարի միջամտել հակամարտությանը: «Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել հակամարտության մաս, կողմ եւ իր ներդրումը բերի հրադադարի ռեժիմին, կհասկանա, որ խաղաղ լուծում է պետք, այդ ժամանակ մենք կկարողանայինք պահպանել հրադադարը, որից հետո կնստեինք բանակցությունների սեղանի շուրջ եւ խաղաղ լուծում կգտնեինք»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ