News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օմանը դիտարկում է պետական ընկերություններում օտարերկրյա աշխատողներին օմանցիներով փոխարինելու հնարավորությունը, հաղորդում է ONA լրատվական գործակալությունը:

Աշխատանքի նախարարը Օմանի ներդրումային վարչության (OIA) եւ պետական ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ծրագրեր, որոնք ներառում են Օմանի քաղաքացիներին ղեկավար պաշտոններ տրամադրելու ծրագիր: Օմանի պարտքը 2019-ի վերջին կազմել է ՀՆԱ-ի մոտ 60%-ը:

Պետական ակտիվների սեփականաշնորհումը եւ օմանցիների համար աշխատատեղերի ավելացումը երկար ժամանակ եղել են նավթի ցածր գներից, այժմ էլ համավարակից տուժած ֆինանսական համակարգը վերականգնելու ծրագրերի մի մասը։

«Հանդիպմանը ներկա պետական ընկերությունների ներկայացուցիչները արտասահմանցիներին փոխարինելու եւ ազգային կադրերին աշխատանքով ապահովելու ծրագրերն իրականացնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ONA-ի հայտարարության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ազգային ընկերություններում արտադրողականությունը բարելավելու ուղիները:

Օմանը սկսել է ԱՄՆ դոլարով պարտատոմսեր վաճառել՝ հուսալով, որ ավելի քան 3 միլիարդ դոլար կարող է հավաքել՝ պետական ֆինանսները մեծացնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ