News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները նախագահական ընտրություններից առաջ կարող է հայտարարել Իսրայելի եւ արաբական կամ մահմեդական երկրի միջեւ հարաբերություններ հաստատելու նոր համաձայնագրի մասին:

«Ես խելամիտ հիմքեր ունեմ հավատալու, որ հայտարարությունը կարվի մինչ նոյեմբերի 3-ը»,- իսրայելական բանակի ռադիոյին ասել է տարածաշրջանային համագործակցության նախարար Օֆիր Ակունիսը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ը սկսել է Սուդանին ահաբեկչության պետական հովանավորողների ցուցակից հանելու գործընթացը, ինչպես նաեւ «ջանասիրաբար» աշխատում է, որ Խարթումը ճանաչի Իսրայելը:

Իսրայելի հետախուզության նախարար Էլի Կոհենը իսրայելական «13 news» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե կարծում է, որ Իսրայելը «շատ մոտ է Սուդանի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

Պոմպեոն չի ասել, որ Սուդանին ցուցակից հանելը կապված է այն բանի հետ, թե արդյոք նա կհամաձայնի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ:

Ակունիսն ասել է, որ մի քանի երկրներ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ են: Նա նրանց անունները չի ասել՝ նշելով, թե «ընդունված է», որ Վաշինգտոնը առաջինը հայտարարի այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ