News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետեւապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն, իսկ հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ որոշակի խստացումներ են կատարվել՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ՝ արգելելով քննադատությունը։ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»,- նշվում է կառավարության որոշման մեջ:

Կանոնների խախտելու համար նախատեսվել են վարչական ու քրեական ներգործության միջոցներ, իսկ պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը։ «Փաստինֆո»-ն հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե արդյո՞ք կան սահմանված չափորոշիչներ, թե ինչ ասել է «ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ», ինչն է համարվում քննադատություն, արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ, հրապարակումներ»։

Հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններին հավաքական իմաստով կարող ենք ծանոթանալ ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածում, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ եւ 4-րդ գլուխներով նախատեսված իրավակարգավորումներում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշմամբ սահմանված դրույթներում։ Ինչ վերաբերում է «քննադատություն», «արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ» կամ «հրապարակումներ» հասկացությունների չափանիշներին, ապա ոստիկանությունից հայտնել են. «գտնում ենք, որ իրավակիրառողի կողմից դրանց էությունը լուսաբանելիս ելակետային պետք է լինեն իրավունքի մեկնաբանման ձեւերը (տրամաբանական, նպատակային, լատեռալ, համակարգային)»։

 

Տպել
Ամենաշատ