News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նա հավելեց, որ մինչ այդ կկազմակերպվի լրացուցիչ դրամահավաք:

«Բոլոր դրամական միջոցների օգտագործումը համակարգվում է Հայաստանի եւ Արցախի կառավարությունների հետ: Գումարը կուղղվի հումանիտար նպատակների: Սա հնարավորություն է տալիս երկու երկրների իշխանություններին պետական միջոցներն ուղղել այլ կարեւոր նպատակների: Ծախսված միջոցների մասին հաշվետվությունը կտրվի խաղաղ ժամանակ: Կոչ եմ անում կասկածի տակ չդնել պետական մարմինների աշխատանքը»,- ընդգծեց Արշամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ