«Արեգնազան» կրթահամալիրում պատերազմի առաջին օրվանից կամավորական աշխատանքներ են իրականացվում: Աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները առաջնագծի համար քողարկող ցանցեր են կարում: Յուրաքանչյուր ցանցի պատրաստման համար 1 օր է պահանջվում:
«Ցանցերի չափսերը և ձևը համաձայնեցնում ենք պաշտպանության նախարարության հետ: Մինչև սա էլ քնապարկեր էինք կարում: Երբեմն մեզ դիմում են այլ դպրոցի սաներ, մենք էլ իրենց սովորեցնում ենք, որ իրենց դպրոցներում էլ նման ակցիաներ կազմակերպեն: Մենք չենք կասկածում մեր զինվորների հաղթանակի վրա: Նրանք այնտեղ են ամուր կանգնած, մենք էլ այստեղ՝ թիկունքում», - պատմեց նախաձեռնության կազմակերպիչներից Լուսինե Ղազարյանը: