News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Թուրք-ադրբեջանական հանցագործ ագրեսիայի հենց առաջին իսկ օրերից ականատես դարձանք հայաստանյան իշխանության եւ ընդդիմության ակտիվ դիվանագիտական աշխատանքներին, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի ակտիվ ներգրավմանը:

Բազմաթիվ երկրներում մեր բազմահազար հայրենակիցներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, փողոցներ փակում՝ պահանջելով իրենց երկրների ղեկավարությունից եւ միջազգային կառույցներից աչք չփակել այն անմարդկային ոճրագործությունների ու ահաբեկչական գործողությունների վրա, որոնք արդեն 25 օր է՝ տեղի են ունենում Արցախում։

Այս ամենն աստիճանաբար որոշակի արձագանքներ է ստանում: Սա չէր կարող չանհանգստացնել թշնամական պետությանը: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հարցազրույցներից, արձագանքներից, ինչպես նաեւ միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ նշյալ հանգամանքը բավականին ցավոտ են ընդունել այդ երկրում։

Մասնավորաբար, ալիեւյան կլանը «խորը դեպրեսիայի» մեջ է մեր դիվանագիտական կորպուսի, ընդդիմության եւ Սփյուռքի հայկական կառույցների ակտիվ գործողություններից:

Ավելին, ըստ առկա տեղեկությունների, այն երկրներում, որտեղ տեղի են ունենում այդ ցույցերն ու բազմամարդ պիկետները, ադրբեջանական լոբբիստները փորձում են տվյալ երկրի ղեկավարությանն իրենց դժգոհությունն ու անհանգստությունը հայտնել։

Չբավարարվելով դրանով՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր երկրում գտնվող այդ պետությունների դեսպանատներին մտահոգություն է հայտնել, իսկ նշյալ երկրներում իր դեսպաններին Ալիեւը պարզապես «տեռորի» է ենթարկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ