News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ:

Այս հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված, եւ որ այս հանդիպումների նպատակը միայն այն չէ, որ վարչապետն իր հետ հանդիպած ուժերին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է տիրում ճակատում, կամ էլ նախկին նախագահները քննարկեն դա: Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարեւոր որոշումների նախերգանքն են: Սակայն նախագահների հանդիպումից հետո Փաշինյանի երեկվա ուղերձը կարծես շրջադարձ էր այս օրերի տրամադրություններում․ նա հայտարարեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմաճակատում է, եւ այս փուլում դիվանագիտական կարգավորում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ