News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքների հետ կապված նախապատվություններ չունի, ABC News-ին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Ալիռեզա Միրյուսեֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի` Իրանը չի միջամտում այլ երկրների ընտրություններին»,- ասել է Միրուսեֆին:

Աշխարհը ականատես է եղել ամենաբարձր մակարդակով սեփական ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու ԱՄՆ հուսահատ փորձերին, ասել է նա:

«Այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան ընտրողների վստահությունն ԱՄՆ ընտրությունների անվտանգության նկատմամբ խաթարելու եւս մի սցենար, եւ անհեթեթ են: Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ ընտրություններին եւ դրանց արդյունքների հետ կապված նախապատվություններ չունի»,- շեշտել է նա:

Նա ԱՄՆ-ին հորդորել է «վերջ տալ չարամիտ եւ վտանգավոր մեղադրանքներին Իրանի հասցեին»:

Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Զոն Ռեթքլիֆն ասել էր, որ ամերիկացի ընտրողների գրանցման մասին տեղեկությունները հայտնվել են Իրանի եւ Ռուսաստանի ձեռքում: Ըստ նրա` այդ տվյալները կարող են օգտագործվել օտարերկրյա խաղացողների կողմից` գրանցված ընտրողներին կեղծ տեղեկատվություն փոխանցելու համար, ինչը «կասկածներ կստեղծի, քաոս կսերմանի եւ կխաթարի վստահությունն ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ