News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ իրանը պաշտպանական եւ ռազմական ոլորտներում Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը, հայտնում է ԻՌՆԱ-ն։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Sputnik-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում շեշտել է, որ Իրանը ռազմական պաշտպանության ոլորտում Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը, եւ նշել է, որ երկու երկրները կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը հիմա, երբ չեղարկվել է զենքի մատակարարումների ՄԱԿ էմբարգոն։

«Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունները հիմա ընթանում են պաշտպանության ոլորտում համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակում։ Նույն շրջանակում իրականացվում են երկու երկրների պաշտոնատար անձանց համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ տարածաշրջանային եւ միջազգային հարցերով»,- նշել է նա։

Խաթիբզադեն ընդգծել է, որ «բարեկամական երկրից» զենքի ցանկացած գնում կախված է լինելու Իրանի հիմնական պահանջմունքներից, եւ Թեհրանը կարող է ստանալ անհրաժեշտ ցանկացած տեխնիկա ու սպառազինություն առանց որեւիցե իրավաբանական սահմանափակումների՝ ելնելով երկրի պաշտպանության պահանջմունքներից։

Նա Վաշինգտոնին անվանել է պատժամիջոցներով «տարված»՝ հայտարարելով, թե «շատ չի անցել այն օրից, երբ պատժամիջոցներով տարված Միացյալ Նահանգներն իր ակնհայտ անհաջողությունը եւս մեկ անգամ ցուցադրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում եւ միջուկային գործարքից ու ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւից հետո իր պատժամիջոցներ մտցնելու անընդունակությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ