News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մարտակոչի հետ կապված աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է Հավաքագրման օպերատիվ շտաբ։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը:

«Գրանցումներն իրականացվում են «Հայրենիք»-ի Երեւանի եւ մարզային կառույցներում

Երեւան - Ձորափի 50/1

Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1

Տավուշի մարզ - ք. Իջեւան, Վալանսի փողոց 15-15/1

Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4

Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20

Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4

Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա

Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1

Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Լրացուցիչ տեղեկատվության համար 044 199301»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդես է եկել մարտակոչով, որում մասնավորապես ասվում է․

«Տղե՛րք,

Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերեւս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրեւի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է:

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաեւ հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Հայտարարություն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մարտակոչի հետ կապված աշխատանքները կազմակերպելու համար...

Опубликовано «Հայրենիք» Կուսակցություն Четверг, 22 октября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ