News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախցի երեք կին, ովքեր մյուսների հետ բողոքի ակցիա էին անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ, քիչ առաջ հանդիպել են դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ։ Վերադառնալով հանդիպումից, Լիանա Ադամյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են թե՛ բանավոր, թե՛ գրավոր՝ նամակի տեսքով։

«Նաև հանդիպում պահանջեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Մենք ընդգծել ենք, որ պատասխանը պիտի արագ լինի և սպասելու ենք դրան, այլապես հնարավոր է մեր հավաքն ավարտվի, բայց մենք նորից ենք գալու, կամ էլ էստեղ վրաններ կդնենք, ու կապրենք, որովհետև մեք ուրիշ տեղ գնալու չունենք, մենք ուրիշ հայրենիք չունենք»,- հայտարարեց Լիանա Ադամյանը։

Արցախի կանայք ԱՄՆ-ից պահանջում են նաև ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն անգործ չմնա, զուտ հայտարարություններով հանդես չկա, դրանք մեզ չեն գոհացնում։ Իհարկե, մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ում տեղի հայ համայնքի գործունությանը, բայց պահանջում ենք ավելի գոծնական քայլեր պարտադրել և ճանաչել Արցախի անկախությունը, որովհետև Արցախում այսօր ցեղասպանություն է իրականացվում»,- նշեց Լիանա Ադամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ