News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 29
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Yerkir.am-ը գրում է․

«Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական  ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարեւորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի եւ ժողովրդի անպարտելի հերոսական ոգին եւ երկրորդ՝ Հայաստանի, ինչպես եւ տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը:

Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը եւ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության պահպանմանը: 

Այս պահին կենսականորեն անհրաժեշտ է պատերազմում հերոսաբար մարտնչող հայ զինվորին անվերապահորեն աջակցել առաջին հերթին ներքին համերաշխությամբ ու միաբանությամբ՝ քաջությունը համադրելով բանականության հետ: Ի շարս այլ գործողությունների՝ պետք է իրականացնել եւ կամ զերծ մնալ հետեւյալ քայլերից՝

ա. հրաժարվել ներքին կյանքում թալանողների եւ թալանվածների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների դասակարգեր ձեւավորելու անիմաստ ու կործանարար գործելաոճից, երբեւէ տեղ գտած սխալների համար պատասխանատուներ գտնելու եւ հայտարարելու աղետաբեր քայլերից:

բ. բոլոր հնարավոր միջոցները ներդնել ավելացնելու համար ՀՀ եւ ՌԴ հարաբերություններում փոխվստահության պաշարները՝ նվազագույնը՝ վերացնել փոխվստահությանը արգելակող խոչընդոտները, հատկապես՝ զերծ մնալ հակառուսական հրապարակային դիրքորոշումների ու տեսակետների արտահայտումից: 

գ. իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի եւ Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես եւ ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները՝ առանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելության, սոցիալական կարգավիճակի եւ որեւէ այլ հատկանիշի տարբերակման:

դ. իշխանություններին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը` անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից եւ անկախ ունեցած ֆորմալ պատասխանատվությունից, առանց հրավերի սպասելու, պարտավոր են հասանելի բոլոր միջոցներով աջակցել եւ մասնակցել պատերազմի հաջող ելքին։

ե. պետք է զերծ մնալ հատկապես վիրտուալ արկածախնդրություններից եւ հրապարակային հարթակներում պաթետիկ հռետորաբանությամբ կեղծ ոգեւորություն ցուցադրելու գայթակղությունից, առավել եւս՝ հուսահատության եւ խուճապային տրամադրություններ ստեղծելու փորձությունից:

Անհրաժեշտ է գիտակցել, որ սպառնալիքը ուղղված է մեզ թե՛ իբրեւ հավաքականություն, թե՛ իբրեւ անհատ՝ առանց որեւէ տարբերակման։ Սպառնալիքի առջեւ չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի եւ հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության:

Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. «Եւ խաղաղութեան Աստուած թող խորտակի Սատանային մեր ոտքերի տակ» (Հռոմ. 16. 20)

Աստված մեր ժողովրդի հետ. ամեն:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան
Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք…
Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը
Փրկարարների ճամբարում տեղակայված է բուժկետ, որտեղ կան անհրաժեշտ դեղամիջողներն ու որակավորված մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անձնակազմին եւ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական բնակչությանը պոլիկլինիկական ծառայություններ մատուցելու համար…
Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցում է ուղարկվել Արցախը հանձնելու մասին փաստաթղթի վերաբերյալ
Կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ…
Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է հատուցումների կարգի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար…
Ավելի քան 60 ռուս բժիշկ է ժամանել Ստեփանակերտ
Արեւելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար…
Անտերության ենք մատնվա՞ծ. Զինվորների դիերը դուրս բերելիս վիրավորված հայ փոխգնդապետին ադրբեջանցին է օգնել
Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման...