News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կարեւոր է հաղթահարել COVID-19 կորոնավիրուսի համավարակը` առանց մեկ այլ` տնտեսական համավարակի հրահրման, հայտարարել է Banca Intesa-ի տնօրենների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆալիկոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր առողջությանը հարվածած համավարակի նկատմամբ հաղթանակը մեզ մեկ այլ` տնտեսական համավարակ արժենա»,- ասել է նա` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական ֆորումին Վերոնայում:

Ֆալիկոն կարեւորել է մշակութային կյանքի եւ կրթական համակարգի պահպանման կարեւորությունը, որոնք տուժում են COVID-19-ի պատճառով ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումներից: «Մենք պետք է խուսափենք համաշխարհային սոցիալական աղետից»,- շեշտել է նա:

Նրա կարծիքով` իրավիճակը, երբ տեխնոլոգիաները, այդ թվում` կապի ոլորտում, փոխարինում են մարդկանց սովորական շփմանը, կարող է իրականության զգացողության կորստի հանգեցնել մարդկության մոտ: «Մեր իրականության որոշակի սիմուլյացիա է ստացվում: Սակայն այդ սիմուլյացիայում իրողությունները տեսանելի չեն»,- ասել է Ֆալիկոն:

Նա նաեւ նախազգուշացրել է, որ COVID-19-ի համավարակն ամենայն հավանականությամբ մեծապես կփոխի ուժերի հավասարակշռությունն աշխարհաքաղաքական հարթակում: «Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կլինեն դրանք»,- նշել է Ֆալիկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ ցույցերի արգելմանը
Առաջին ատյանի դատարաններն արդեն մերժել են բողոքի ցույցի թույլտվության դիմումը, որը նշանակված էր շաբաթ օրը Բրեմենի կենտրոնում` 20 000 մարդու մասնակցությամբ...
Moderna-ն հայտարարել է, որ կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն դոզաչափ ապահովել ԵՄ-ի համար
«ԱՄՆ-մ ամենեւին էլ ընկերության գլխավոր շուկան չէ...
Ֆրանսիայում հրաժեշտ տվեցին երկրի 94-ամյա նախկին նախագահին
Կորոնավիրուսից մահացած նախկին նախագահին կհուղարկավորեն նրա դստեր կողքին...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական օրական ռեկորդ է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 782 դեպք...
Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստումների կաբինետները
Պատվաստվել կարելի է ամեն օր` 08.00-ից 20.00-ն...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք. մահացել է 35 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 526148 վերջին մեկ օրում` 3305 նոր թեստավորում...
Ամենաշատ