News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական կողմի հայտարարությունները հետապնդում են Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացի կարգավորման հարցում Ռուսաստանին խանգարելու նպատակ։ Այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը, որը հաստատել էր Անկարայի պատրաստակամությունը Ադրբեջան զորք ուղարկել Բաքվի համապատասխան դիմումի դեպքում։

Փորձագետն արձանագրեց ակտիվ դիվանագիտական բանակցությունները՝ հիշեցնելով, որ Մոսկվայում հանդիպումներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները գնում են Վաշինգտոն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպելու։ «Կա Լավրովի եւ Պոմպեոյի ընդհանուր դիրքորոշում՝ Թուրքիան չպետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Նույն կերպ են կարծում նաեւ ֆրանսիացիները։ Եթե համանախագահները հանդես գան համառ պահանջով, Ադրբեջանը ստիպված կլինի համաձայնվել որոշ պայմանների»,- նշեց փորձագետը։ Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանին դրդում է ռազմական գործողությունների, որ ճակատային գիծն անկայուն լինի, եւ հավակնում է բանակցային գործընթացում հիմնական դերի՝ փորձելով հաստատվել Կովկասում։

Ինչո՞ւ Թուրքիան վճռեց ագրեսիայի դիմել։ «Շատ լուրջ հարց է՝ կապված համաշխարհային իրավիճակի, ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Հավանաբար, սխալ են հաշվարկել Ռուսաստանի դիրքորոշումը։ Մեծ թվով գործոններ կան, որոնք պետք է վերլուծել»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։ Նա միաժամանակ արձանագեց, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի գործոնը որեւէ դեր չի խաղում։

Ի պատասխան ռուսական կողմի մասնակցության հնարավորությանն առնչվող հարցին՝ փորձագետը հիշեցրեց, որ Ղարաբաղն, ի տարբերություն Հայաստանի, «մեր պատասխանատվության գոտին չէ»։ «Եթե մենք սկսենք Ղարաբաղով զբաղվել, այդ ժամանակ, կներեք, դա կլինի մեր, այլ ոչ թե ձեր Ղարաբաղը»,- հավելեց Տարասովը՝ համաձայնվելով, որ Ռուսաստանի հիպոթետիկ միջամտությունը, անկասկած, պոտենցիալ կմեծացնի ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

Որեւէ մեկին հարկավո՞ր է իրադարձությունների զարգացման նման տարբերակը։ «Միանգամայն հնարավոր է։ Բայց եթե խաղի մեջ մտնեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, արաբական երկրները, երկու կողմերը, որոնք տանուլ կտան ամբողջությամբ ամեն ինչ, կլինեն Ադրբեջանը եւ Հայաստանը»,- ամփոփեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ