News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան ընկել է ռեկորդային ցածր մակարդակի` մեկ դոլարի դիմաց կազմելով 7.97888 լիրա: Լիրան ընկել է 1.9 տոկոսով եւ կազմել 7.9594: Այս շաբաթ արտարժույթը բարձրացել է երկու շաբաթվա առավելագույն մակարդակի` բարձրացման ակնկալիքով:

Շաբաթական ռեպոյի բազային տոկոսադրույքը 10.25 կմնա, հայտնել է Կենտրոնական բանկը` իր այսպես կոչված տոկոսադրույքների միջանցքի ընդլայնման մասին հայտարարությունից հետո, փոխանցում է Reuters-ը:

«Լիովին հիմար քայլ` կենտրոնական բանկի կողմից»,- ասել է լոնդոնյան BlueBay Asset Management-ի` զարգացող շուկաների ավագ ռազմավար Թիմ Էշը: «Հենց այն ժամանակ, երբ շուկան սկսել է որոշակի հույս առաջացնել»:

«Ֆինանսական պայմանների էական խստացումը տեղի է ունեցել դրամավարկային քաղաքականության եւ իրացվելիության կառավարման միջոցառումների արդյունքում` գնաճի սպասումներն ու գնաճի կանխատեսման ռիսկերը զսպելու համար»,- նշվում է Կենտրոնական բանկի որոշմումն ուցեկցող հաղորդագրության մեջ:

Դրամավարկային քաղաքականության մշակողները սեպտեմբերին բարձրացրել էին տոկոսադրույքները 2 տոկոսային կետով, ինչն առաջին բարձրացումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Բանկը գտնվում էր քաղաքական ճնշման տակ` փոխառության ծախսերը ցածր պահելու համար, քանի որ կառավարությունը ձգտում էր խթանել տնտեսական աճը վարկային բումի միջոցով: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ բարձր տոկոսադրույքները գնաճի են հանգեցնում, եւ այս տեսակետը հակասում է ընդունված տնտեսական տեսակետներին:

Լիրայի վրա վաճառքի ճնշման ուժեղացմանը զուգահեռ կենտրոնական բանկը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսել իր արտարժույթի պահուստներից` արտարժույթի պաշտպանության համար, ինչի արդյունքում դրանք խիստ սպառվել են` հաշվի առնելով դրանց արտարժութային պարտավորությունները:

Բազային տոկոսադրույքը բարձրացնելու փոխարեն կենտրոնական բանկը հինգշաբթի հայտարարել է, որ 3 տոկոսանոց մարժա է սահմանել է մեկօրյա վարկերի տոկոսադրույքի եւ ուշ իրացվելիության պատուհանի ավելի բարձր տոկոսադրույքի միջեւ: Օվերնայթ վարկավորման տոկոսադրույքը 11.75 տոկոս է կազմում: Ուշ իրացվելիության պատուհանն ավելի վաղ սահմանվել էր 13.25 տոկոսի մակարդակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ