News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները, այլապես այն կընդլայնվի: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ «հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է գիտակցեն, որ այն պետք է լուծվի միայն բանակցային ճանապարհով»: «Եվ միայն դրանից հետո համանախագահ երկրները կարող են իրենց դերն ունենալ, այսինքն՝ նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Ես խոսում եմ ոչ թե պարզապես Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ զրույցի, այլ լիարժեք բանակցությունների մասին: Դա երկար գործընթաց կլինի, ուստի հարցերի զանգվածը մնում է չլուծված, սակայն այն պետք է սկսվի: Եվ դրա համար կողմերը պետք է պատրաստակամություն ցուցաբերեն եւ լուրջ վերաբերվեն դրան»,-նշել է նա:

Նրա կարծիքով՝ «բանակցությունները կարող են հաջող լինել միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնեցնեն որոշ բազային սկզբունքներ, որոնք ներառում են՝ զորքերի դուրսբերում ԼՂ շուրջ տարածքներից եւ ԼՂ կարգավիճակ»: «Կան նաեւ այլ հարցեր՝ ինչ անել փախստականների հետ, ինչպիսին է խաղաղապահների դերը, ինչպիսին են լինելու Հայաստանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ բոլոր հարցերն արդեն վաղուց հայտնի են, եւ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դրանք կիրառեն բանակցություններ սկսելու համար»,-նշել է նա:

Ուորլիքի խոսքով՝ եւ՛ Մինսկի խումբը, եւ՛ համանախագահները կարեւոր եւ օգտակար դեր են խաղացել: «Սակայն վերջնական որոշումը կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից, որոնք պետք է գիտակցաբար որոշեն վիճելի հարցերը խաղաղ ճանապահով: Ներկայիս իրավիճակը շարունակվել չի կարող: Իրավիճակը կմնա պայթյունավտանգ, քանի դեռ խնդիրը չի լուծվել խաղաղ ճանապարհով…Ես հասկանում եմ համընդհանուր հիասթափությունը: Սակայն ո՞րն է այլընտրանքը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմը ոչինչ չի լուծի: Այն կլինի շատ վտանգավոր, կհանգեցնի բազմաթիվ զոհերի եւ կարող է տարածվել ողջ տարածաշրջանում: Պատասխան հնարավոր չէ ստանալ մարտի դաշտում: Այն կգտնվի միայն այն ժամանակ, երբ կողմերը գիտակցեն, որ պետք է պայմանավորվեն հենց երկարաժամկետ կարգավորման շուրջ»,-ընդգծել է Ուորլիքը:

Խոսելով ԱՄՆ-ի դիրքորոշման մասին՝ դիվանագետը նշել է. «Ցավոք, ԱՄՆ-ն զբաղված է կայանալիք ընտրություններով եւ այլ ներքին հարցերով: Ես դա ասում եմ, քանի որ ԱՄՆ-ն պետք է էլ ավելի կարեւոր դեր խաղար այդ վտանգավոր իրավիճակը լուծելու համար: Հուսով եմ՝ ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ-ն կվերադառնա մնացած աշխարհի խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին: Ես ինքս աշխատել եմ Ջոն Քերիի հետ, երբ նա պետքարտուղար էր: Եվ ես գիտեմ, որ նա անձամբ շփվել է եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ համանախագահների հետ: ԱՄՆ ապագա վարչակազմը պետք է գործադրի բոլոր ջանքերը Կովկասում, ինչպես նաեւ աշխարհի այլ տարածաշրջաններում հակամարտությունները կարգավորելու համար»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմում վիրավորված 30-ամյա Վահագը հաստ աղիի փոխպատվաստման կարիք ունի (ֆոտո)
Վահագը 7-ամյա դուստր ունի, եւ առողջական խնդիրները լուծելուց հետո կրկին մտադիր է վերադառնալ…
Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ
Մեկ օրվա ընթացքում եւս 1244 մարդ է վերադարձել իրենց նախկին բնակության վայրեր․․․
Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ. Արայիկ Հարությունյան
Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների…
Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին…
Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար…
Գերմանիայում կոչ են արել Մինսկի խմբին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը...
Ամենաշատ