News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան վաղուց արդեն իր սեփական շահերն ունի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ  Ջեյմս Ուորլիքը:

«Նախ, այն Մինսկի խմբի անդամ է: Երկրորդը, այն Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է, եւ այդ սերտ կապն այժմ էլ ավելի ակնհայտ է: Եվ եթե Թուրքիան ինչ-որ կերպ մասնակցի հակամարտության ռազմական բաղադրիչին, դա շատ վտանգավոր կլինի եւ կարող է էլ ավելի մեծ սրում հրահրել: Սակայն Թուրքիան կարող է շատ դրական դերակատարություն ունենալ, եթե կարողանա օգտվել Ադրբեջանի հետ ունեցած իր հատուկ հարաբերություններից եւ բանակցությունների սեղանի շուրջ բերել այն: Կարծում եմ, որ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշել է նա:

Ըստ նրա` եթե «Ադրբեջանը ցանկանում է հասնել իր նպատակին եւ վերադարձնել վերահսկողությունը վիճահարույց տարածքների նկատմամբ, ապա պետք է գիտակցի, որ դա կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե` հյուծման տանող պատերազմով»: Իսկ Հայաստանն իր նպատակներն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, սակայն դրանց եւս կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով: «Թուրքիան, ինչպես գիտեք, Մինսկի խմբի անդամ է, սակայն` ոչ համանախագահ: Կարծում եմ, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ մյուս երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Քանի որ այս պատերազմը մարտերի դաշտում հաղթել հնարավոր չէ, սակայն կարող է դադարեցվել բանակցությունների սեղանի շուրջ»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ