News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմական փորձագետներն ու համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու խնդրին: Այս մասին հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս հարցը մեզ անհանգստացնում է, մենք դրա մասին խոսել ենք, այդ թվում՝ հրապարակային: Ոչ հրապարակային աշխատանքը շատ ակտիվ ընթանում էէ, քանի որ դա մեզ համար լուրջ խնդիր է»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը ապավինում է այն գործիքներին, որոնք ունի եւ օգտագործում է իր աշխատանքում: Սրանք հույսեր չեն, երազներ չեն, սա կոնկրետ գործ է:

«Այն բաղկացած է երկրորդ հերթին հանրային հայտարարություններից եւ առաջին հերթին կիրառական աշխատանքից, պրակտիկ գործողություններից: Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են տարածաշրջանի իրավիճակում: Համապատասխան տարածաշրջան տեղափոխվող գրոհայինների խնդրի շուրջ մենք աշխատում ենք ինչպես դիվանագիտական ուղիներով, այնպես էլ ռազմական փորձագետների եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով: Այս աշխատանքը հաստատ չի պահանջում դրա նկատմամբ լրացուցիչ հանրային ուշադրություն:

Հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ աշխատանքը կատարվում է: Մենք հիանալի հասկանում ենք հնարավոր հետեւանքները եւ հաշվարկում ենք դրանք: Մենք այս մասին հրապարակային խոսել ենք, որպեսզի, այդ թվում, դրան չափեր հաղորդենք եւ լրացուցիչ ընդգծենք դրա կարեւորությունը մեր երկրի համար»,- ասել է Մարիա Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ