News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անկախ քաղաքականություն է վարում. որոշել է, որ երկրին Ս-400 ՀՕՊ ժամանակակից համակարգ է պետք, ասել է եւ գնել է,նման գործընկերոջ հետ աշխատելը հաճելի է եւ հուսալի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ:

«Էրդողանն ասել է, որ մենք դա իրականացնում ենք, եւ մենք դա արել ենք: Այնպես, ինչպես այլ ոլորտներում, օրինակ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում. Թուրքիան որոշել է, որ իրեն ՀՕՊ համակարգ է պետք, ասել է եւ գնել: Այսօր աշխարհում լավագույն համակարգը ռուսական արտադրության Ս-400 «Տրիումֆ» համակարգն է»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գիտեմ, որ նախագահ Էրդողանն անկախ արտաքին քաղաքականություն է վարում՝ չնայած ճնշումներին: Մենք նրա հետ կարճ ժամկետում իրականացրեցինք «Թուրքական հոսք» նախագիծը, սակայն Եվրոպայի հետ մինչ այժմ չենք կարողանում, տարիներով ծամծմում ենք այդ թեման, Եվրոպան ոչ մի կերպ չի կարողանում տարրական ինքնուրույնություն եւ ինքնիշխանություն ցուցաբերել՝ իրագործելու իր համար շահավետ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: Թուրքիայի հետ մենք դա արագ իրագործեցինք: Ինչ վերաբերում է Ղրիմի առնչությամբ Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին, ես դրա մասին չգիտեմ: Ինձ դա չի հետաքրքրում, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Եվ դրանում կարող եք ոչ մի վայրկյան չկասկածել»,-հավելել է Պուտինը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ